Շահումյանի 17-րդ փողոցում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի
12:36 • 29.05.14
«ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 28-ին, ժամը 19.05-ին, Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի թիվ 10 տան դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










