Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթում է պաշտպանության նախկին նախարարը

09:03 • 29.05.14

Եգիպտոսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով մեծ տարբերությամբ հաղթում է երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Սիսին։


Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, համաձայն 2000 ընտրատեղամասերից ստացված տվյալների (12 հազար ընտրատեղամասերից) Աբդել Ֆաթահ Սիսին հավաքել է ընտրողների 90%-ի ձայները։


Սակայն, ինչպես և սպասվում էր, մասնակցությունը 45%-ից քիչ է եղել, քանի որ շատ քաղաքական խմբավորումներ բոյկոտել են ընտրությունները։


Եգիպտոսում երեք օր շարունակ նախագահի ընտրություններ էին անցկացվում։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ՝ բանակի նախկին հրամանատար Սիսին և աջ թևի թեկնածու Համդին Սաբահին։


Քվեարկությունը պետք է տեղի ունենար երկու օրվա ընթացքում, սակայն երկրի ընտրական կոմիտեն մեկ օրով երկարացրել էր քվեարկությունը՝ մասնակցության ցածր տոկոսի պատճառով։