Սլավյանսկում ուկրաինական ուղղաթիռ է խփվել (տեսանյութ)

15:42 • 29.05.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հաստատել է, որ Սլավյանսկի մոտակայքում ուկրաինական ուղղաթիռ է խփվել։

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, զոհվել է 14 զինծառայող, այդ թվում՝ գեներալ Վլադիմիր Կուլչիցկին։

 

«Այժմ ես Սլավյանսկից տեղեկություն եմ ստացել, որ ահաբեկիչները մեր ուղղաթիռը խփել են ռուսական զենքով։ 14 զինծառայողներ են զոհվել՝ գեներալ Կուլչիցկու հետ»,-ասել է նա։

 

Բացի այդ, Տուրչինովը հավաստիացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զինյալներից կազատեն երկրի արևելքը, և բոլոր մեղավորները կպատժվեն։


«Ես վստահ եմ, որ բոլոր հանցագործները, որոնց այժմ ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, կոչնչացվեն կամ կհայտնվեն մեղադրյալի աթոռին»,-ասել է նա։