Ինքնասպանության փորձ Երևանում. քաղաքացին փորձում է նետվել կամրջից

16:17 • 29.05.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 29-ին, ժամը 15.40 ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Փրկարարների, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է: