Սիրիայի բոլոր դպրոցներում ռուսերենը պարտադիր ուսուցանվող առարկա կդառնա

17:29 • 29.05.14

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Սիրիա կատարած այցից հետո երկրի բոլոր դպրոցներում ռուսաց լեզուն պարտադիր ուսուցանվող առարկա է դարձել։


Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, այդ մասին հայտարարել է Միջազգային համագործակցության ռուսական ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։


«ՌԴ փոխվարչապետի այցից հետո երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել Սիրիայի բոլոր դպրոցներում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվող առարկա դարձնելու վերաբերյալ։ Մեզ Ուկրաինայում սեղմում են, ահա ձեզ Սիրիայի օրինակը»,-ասել է Ստեպաշինը։