Արքայազն Ուիլյամը պատրաստվում է «շտապօգնության» ուղղաթիռի օդաչու դառնալ

10:29 • 29.05.14

Ավստրալիա կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը տարբեր ոլորտներում փորձել է իրեն և, հավանաբար, այնքան է տարվել դրանով, որ որոշել է այլևս չզբաղվել թագավորական ընտանիքի գործերով, գրում է loveradio.ru-ն։

 

Ըստ Sunday Times պարբերականի՝ մոտ ժամանակում արքայազնը մտադիր է դառնալ «շտապօգնության» ուղղաթիռի օդաչու։


Այդ որոշումը բացատրվում է նրանով, որ արքայազնը գոհ չէ թագավորական տանն իր պարտականություններով։

Ըստ էության՝ նրա աշխատանքը միայն միջոցառումներին, բարեգործական կազմակերպություններին մասնակցելը, գործուղումների մեկնելն ու հասարակական վայրերում երևալն է, մինչդեռ Ուիլյամը ցանկանում է իր կյանքը նվիրել իսկապես օգտակար աշխատանքի։ Նախկինում նա արդեն վարել է ուղղաթիռ, երբ ծառայել է Մեծ Բրիտանիայի Ռազմաօդային ուժերում։

 

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվի թոռան որոշմանը թագուհին, սակայն շատերն աջակցում են արքայազնին և կարծում են, որ նա ճիշտ ընտրություն է կատարել։