Աբխազիայի վարչապետը նշել է իր հրաժարականի պայմանը
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան նշել է իր հրաժարականի պայմանը, գրում է gazeta.ru-ն:
Քաղաքական գործչի խոսքով՝ նա «կզիջի վարչապետի աթոռն ընդդիմադիրներին», եթե տեսնի, որ նրանք ունակ են ոչ միայն քննադատության, այլև արդյունավետ աշխատանքի:
«Դու միայն մի քննադատիր, դու ասա՝ ինչպես է պետք: Եթե ես տեսնեմ, որ քեզ մոտ ստացվում է, դու կարողանում ես, ես ինքս լուռ կգնամ: Եթե տեսնեմ, որ մարդը խելացի է և ճիշտ տեղում»,- հայտարարել է Լակերբայան:
Ավելի վաղ Աբխազիայի կառավարությունը չի բացառել իր հրաժարականը՝ որպես զիջում ընդդիմությանը:
Այնուամենայնիվ, Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում ինքնակամ հրաժարական տալ։










