Բրիտանիայում կատվի աչքը հանել են միայն այն պատճառով, որ կենդանին Հիտլերին է նման (լուսանկարներ)

11:00 • 30.05.14

Բրիտանական Թրեդվորթ քաղաքում անհայտ անձինք խոշտանգել են Բազ մականունով ընտանի կատվին, քանի որ կենդանին անչափ նման է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Ինչպես նշում է Euromag-ը, կենդանին քթի տակ սև գույնի նշան ունի, որը կատվին նմանեցնում է բեղավոր ֆյուրերին։

 


Այս ակնհայտ նմանության համար հարևանները Բազին հաճախ անվանում են Հիտլեր։ Աղբյուրը մանրամասնում է, որ հարձակման հետևանքով կատուն զրկվել է մի աչքից։ Ծեծելուց հետո անհայտ անձինք կենդանուն գցել են աղբամանը։

 

 

«Նա մեղավոր չէ, որ նման է Հիտլերին։ Բազն աշխարհի ամենաբարի կատուն է»,- ասել է նրա տիրուհին՝ Քրիստի Սփերոուն։ Նրա խոսքով՝ Բազը դուրս է եկել զբոսնելու ու մի քանի օր հետ չի վերադարձել։ Այնուհետև նա հայտնվել է՝ ամբողջովին ծեծված։ Սիրելի կատվին վիրահատելու համար տիրուհին վճարել է 720 եվրո։