Չինաստանում 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

08:38 • 30.05.14

Չինաստանի հարավային հատվածում տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը հղումով։

 

Մասնագետների ունեցած տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի հետ սահմանից 27 կմ դեպի հյուսիս՝ Յունյան նահանգում, որտեղ բնակվում է 46 մլն մարդ։ Ստորգետնյան ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

 

Զոհերի, տուժածների ու փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Աղբյուրը հիշեցնում է, որ անցած շաբաթ Չինաստանի նույն հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել էր 12 մարդ, վնասվել՝ 9.500-ից ավելի շինություն։