Եգիպտոսում իսլամիստները դուրս են եկել բողոքի ցույցի` ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման կողմնակիցներն ուրբաթ դուրս են եկել բողոքի ցույցի` ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որոնց համաձայն` հաղթանակ է տարել ֆելդմարշալ աս-Սիսին:
Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն` NEWSru.co.il-ին հղումով, իսլամիստներն օրինական չեն ճանաչում աս-Սիսիի հաղթանակը: Բողոքի ցույցեր են տեղի ունենում Ալեքսանդրիայում, Սուեցեում, Իսմաիլիում, ինչպես նաև՝ Մինյա և Բենի Սուեյֆ նահանգներում:
Հիշեցնենք, որ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, ով գահընկեց է արել իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին, համոզիչ հաղթանակ է տարել Եգիպտոսի նախագահական ընտրություններում: Նախնական տվյալների համաձայն, որոնք հայտնի են դարձել հինգշաբթի, վերջինս հավաքել է ձայների 93.3 տոկոսը, մինչդեռ նրա միակ մրցակիցը` սոցիալիստ Հադմին Սաբահին, 3 տոկոս ձայն է ստացել, իսկ քվեաթերթիկների 3.7 տոկոսը անվավեր են ճանաչվել:
Ընտրություններն անցկացվել են երեք օրում. քվեարկության ժամկետը ևս մեկ օրով երկարաձգվել է ընտրողների մասնակցության ցածր հայտի պատճառով:










