Հնդկաստանում անչափահաս քույրերը ենթարկվել են խմբակային բռնաբարության և սպանվել
Հնդկաստանի հյուսիսի Ուտար Պրադեշ նահանգում՝ Կատրա գյուղում, 14 և 15-ամյա քույրերը ենթարկվել են խմբակային բռնաբարության, ապա նրանց սպանել են և կախել ծառից, հայտնում է The Guardian-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քույրերը, զուգարան չունենալու պատճառով, գնացել են մոտակա դաշտերը՝ իրենց բնական կարիքները հոգալու:
Միջադեպի առնչությամբ 3 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երկու ոստիկան:
Այս միջադեպը նոր թափ է հաղորդել այդ երկրում սեռական բռնության դեմ հասարակական վրդովմունքին: Զոհերի համագյուղացիներն իրենց բողոքն են հայտնել լուռ ցույցով:
Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանում ամեն 22 րոպեն մեկ բռնաբարություն է տեղի ունենում:










