Բոստոնի ահաբեկչության գործով մեղադրանք է ներկայացվել ղրղզի

18:15 • 30.05.14

ԱՄՆ-ի իշխանությունները Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների վերաբերյալ գործի շրջանակներում մեղադրանք են ներկայացրել ղրղզ Հայրուլոժոն Մատանովին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Քննությունը Մատանովին մեղավոր է համարում հանցանքը հաստատող փաստերը ոչնչացնելու, ինչպես նաև սուտ վկայություններ տալու համար:

 

Հաստատվել է, որ ահաբեկչության նախօրեին Մատանովն ընթրել է գործի գլխավոր մեղադրյալներ Ջոհար և Թամերլան Ցարնաևների հետ: Բացի այդ, քննությունը կարծում է, որ նրանք ընկերական հարաբերություններ ունեին, սակայն հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հերքել է այդ փաստը:

 

23-ամյա Մատանովն ապրում և աշխատում է Մասաչուսեթս նահանգի Քվինսի քաղաքում:

 

Բոստոնի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 15-ին: Ահաբեկչության հետևանքով մահացել է երեք մարդ, 250-ից ավելի մարդ վիրավորվել է: