Ռուսաստանը Ղրղզստանին 1,2 մլրդ դոլար կտրամադրի Մաքսային միություն մտնելու համար

12:51 • 30.05.14

Ռուսաստանի Դաշնությունը Ղրղզստանին 1,2 միլիարդ դոլար կտրամադրի Մաքսային միություն պետության մուտքը հեշտացնելու համար: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով vesti.ru-ին:

 

«Մաքսային միություն մեր տնտեսության անցավ մուտքն ապահովելու համար կստեղծվի զարգացման հատուկ հիմնադրամ՝ 500 միլիոն դոլար գրանցված կապիտալով: Այդ միջոցները կտրամադրի ռուսական կողմը»,- ասել է Սարիևը:

 

Բացի այդ, Ռուսաստանը Ղրղզստանին կտրամադրի ևս 500 միլիոն դոլար՝ վարկի տեսքով՝ «Զարգացման միջազգային ասոցիացիայի պայմաններով»:

 

«Եվս 200 միլիոն դոլար Ռուսաստանը կտրամադրի Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու «ճանապարհային քարտեզն» իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ՝ այդ գործընթացների համար կպահանջվի 377 միլիոն դոլար»,- ընդգծել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել մայիսի 29-ին Աստանայում կայացած Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղրղզստանը պայմանավորվում է Մաքսային միությանն անդամակցությունը հետաձգելու մասին: