Լուգանսկի մոտ զինյալները ոչնչացրել են ներքին զորքերի զինանոցը

10:56 • 30.05.14

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Ալեքսանդրովսկ քաղաքում գրոհի ժամանակ աշխարհազորայիններն ամբողջությամբ ոչնչացրել են զինվորական զինապահեստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի կայքում տեղադրված հաղորդագրությանը հղումով։

 

Զինամթերքի պահեստը ենթարկվել է նռնականետի հարվածի։ Հզոր պայթյունից ու հրդեհից զենքն ու զինամթերքը ոչնչացել են, տուժածներ չկան:

 

Հինգշաբթի օրն աշխարհազորի զինյալները եկել էին զինվորական ստորաբաժանում և փորձել բանակցությունների մեջ մտնել զինվորականների հետ, սակայն փոխհրաձգություն էր սկսվել:

 

Զինվորական ստորաբաժանումն անցել է «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» վերահսկողության ներքո, հայտնում է աղբյուրը։
 

Կիևի իշխանությունները հատուկ գործողություն են իրականացնում երկրի հարավ-արևելքում։