Լուգանսկում ԵԱՀԿ դիտորդների ևս մի խումբ է առևանգվել

16:26 • 30.05.14

Լուգանսկի մոտ զինյալների կողմից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ևս մի խումբ է առևանգվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «երեկ տեղական ժամանակով ժամը 19.00-ին կապն ընդհատվել է Լուգանսկի շրջանում աշխատող խմբի անդամների հետ»:

 

ԵԱՀԿ-ի տվյալներով՝ 4 դիտորդներ և նրանց ուղեկցող Ուկրաինայի քաղաքացին անհայտ զինյալների կողմից առևանգվել են Սևերոդոնեցկում՝ Լուգանսկից 100 կմ հյուսիս:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտարարել էր Դոնեցկի շրջանում աշխատող առաքելության անդամների անհետացման մասին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դիտորդներն անջատողականների մոտ են պահվում:

 

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները դեռ ազատ չեն արձակվել: