Շոտլանդիայում XIII դարի մատուռի փոխարեն VIP անձանց համար նախատեսված զուգարան կկառուցեն

23:56 • 30.05.14

Հին շոտլանդական Mingary Castle ամրոցի վերականգնման նախապատրաստական աշխատանքների ընթացքում գաղտնի մատուռ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին, տարածքը կողմնակի մարդկանցից գաղտնի է պահվել շուրջ 500 տարի:

 

Այժմ այն ամբողջությամբ կվերականգնեն և նախկին ամրոցի ավերակների փոխարեն շքեղ հյուրանոց կկառուցեն: Վերակառուցման աշխատանքների վրա 2.36 միլիոն ֆունտ ստերլինգ կծախսվի:

Մանրամասնորեն կամրապնդվի մատուռի ամբողջ կոնստրուկցիան, իսկ պատերը առաջվա նման հսկայական էլ կմնան, որպեսզի պահպանեն 13-րդ դարի ավանդույթները:

 

Շինության հյուսիսային հատվածում հայտնաբերված մատուռի տարածքում սեփականատերերը նախատեսում են VIP անձանց համար բաղնիք և զուգարան կառուցել: