Մոսկվան մտահոգ է ԱՄՆ-ի՝ սիրիացի «ճիշտ» զինյալներին աջակցելու որոշումից

18:00 • 30.05.14

Ռուսաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությունների՝ սիրիացի «ճիշտ» զինյալներին աջակցելու որոշումից, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Համոզված ենք, որ նման ծրագրերի իրականացումը կբերի իրավիճակի հետագա սրման Սիրիայում շարունակվող արյունալի հակամարտության ընթացքում: Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ «ստուգված զինյալներին» ժամանակակից տեխնիկայով զինելու արդյունքում զենքերը կհայտնվեն ահաբեկիչների ձեռքերում, որոնք կարող են դրանք կիրառել աշխարհի ցանկացած անկյունում, ինչը չի բխի իրենց հովանավորողների շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր, որ ընդլայնելու է Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող աջակցությունը, ինչն «ավելի լավ այլընտրանք է, քան Բաշար Ասադի ռեժիմը»: