«Նաիրիտի» աշխատակիցիների հաշիվներին մեկ ամսվա աշխատավարձ է փոխանցվել

19:01 • 30.05.14

Tert.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր՝ մայիսի 30-ին, մեկ ամսվա աշխատավարձ է փոխանցվել «Նաիրիտի» աշխատակիցների հաշիվներին:

 

«Նրանք արդեն կարող են ստանալ իրենց գումարները»,-ասաց Անուշ Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 12-ին, «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը հայտարարել էր, որ եթե այդ շաբաթ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը չվճարվեն, հաջորդ շաբաթ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը նախագահականի դիմաց ինքնաբուխ ցույց կկազմակերպի: