Պորոշենկոն մտադիր է քրեական գործեր հարուցել կառավարության նախկին անդամների դեմ. ԶԼՄ-ներ

17:24 • 30.05.14

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է քրեական հետապնդում նախաձեռնել Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակաշրջանի կառավարության անդամների նկատմամբ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել են Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին մոտ աղբյուրները՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակից ստացված տեղեկատվությունը, անցած չորեքշաբթի՝ մայիսի 28-ին, Պորոշենկոն իր մերձավոր շրջապատի հետ հատուկ այդ հարցին նվիրված փակ հանդիպում է անցկացրել:

 

«Նրա առջև խնդիր էր դրվել Նիկոլայ Ազարովի կառավարության բոլոր նախարարների նկատմամբ հետապնդում կազմակերպել՝ ընդհուպ մինչև նրանց դեմ քրեական գործերի հարուցում՝ անկախ նրանից՝ մեղավոր են, թե ոչ»,- հայտնել են գործակալության աղբյուրները։