Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը

18:04 • 30.05.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Սիրիայում ծայրահեղական խմբերի և, առաջին հերթին, «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումների հետ շփման անթույլատրելիությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Պուտինն ու Էրդողանն ընդգծել են ծայրահեղական խմբավորումների հետ շփման անթույլատրելիությունը, սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող զինյալ հակամարտությունը, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 150 հազար մարդու մահվան պատճառ է դարձել: