ՌԴ Հետաքննչական հանձնաժողովը գործ է հարուցել Ուկրաինայի արևելքում արգելված միջոցների կիրառման հարցով
ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետությունների տարածքում պատերազմի ժամանակ արգելվող միջոցների և մեթոդների կիրառման հարցով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Հետաքննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Մարկինի խոսքով` քրեական գործ է հարուցվել «Ուկրաինայի Զինուժի դեռևս չբացահայտված զինծառայողների, ինչպես նաև՝ Ուկրաինայի Ազգային Գվարդիայի և «Պրավի սեկտորի» մի շարք անդամների հանդեպ` Սլավյանսկում, Կրամատորսկում, Դոնեցկում, Մարիուպոլում և այլ բնակելի թաղամասերում հնչած կրակոցների գործով:
Հետաքննության վարկածով` նշված քաղաքներում տեղի ունեցած կրակահերթերի գործով զինծառայողները մեղադրվում են 1949-ի օգոստոսի 12-ին ընդունված՝ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական հանրությանը պաշտպանելու մասին» Ժնևի կոնվենցիայի խախտման մեջ:










