ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան Սելենա Գոմեսն այցելել է Նեպալի երեխաներին (լուսանկարներ)
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան, 21-ամյա երգչուհի Սելենա Գոմեսն այցելել է Նեպալ՝ երեխաների կարիքների մասին բարձրաձայնելու նպատակով, հայտնում է nydailynews.com-ը։
Իր ուղևորության ընթացքում Սելենան շատ ժամանակ է անցկացրել դասասենյակներում՝ տեսնելու համար, թե ինչպես են երեխաները սովորում և խաղում։
«Նեպալ այցն աննկարագրելի ուժ է. երբեմն ցավալի, սակայն, միևնույն ժամանակ, անասելի ոգևորող։ Երբ առաջին անգամ տեսնում եք երեխաների կյանքը ծայրահեղ աղքատ պայմաններում, սկսում եք մտածել, թե ինչպես է հնարավոր նման բան, երբ նրանք զրկված են մարդկային հիմնական կարիքներից և իրավունքներից։ Հետո խոսում ես այդ երեխաների հետ և տեսնում նրանց աչքերում հույս, խոստում և լուսավոր ապագա»,- պատմել է Գոմեսը։
Երգչուհին նշել է, որ հպարտ է լինել ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանը և այն մեծ շարժման մի մասը, որն օգնում է աշխարհի երեխաներին։





















