Մեծ Սեն Բեռնար լեռնանցքը կրկին բացվել է

00:56 • 30.05.14

Իտալիայի և Շվեյցարիայի միջև գտնվող Մեծ Սեն Բեռնար լեռնանցքը կրկին բաց է: Ինչպես հայտնում է Euromag-ը՝ ANSA պարբերականին հղումով, ալպյան լեռնանցքի սեզոնային բացումն անցկացվել է ամենամյա արարողակարգով, որին մասնակցել են տեղի իշխանությունները:


Մեծ Սեն Բեռնարով անցնող ճանապարհն իրար է կապում իտալական Աոստա (Վալլե դ'Աոստա երկրամասի վարչական կենտրոնը) շվեյցարական Մարտինի քաղաքները՝ Վալե մարզում:


Ձմռան ամսիներին երթևեկությունը լեռնանցքով դադարեցվում է ձյան առատ տեղումների պատճառով, որոնք տրանսպորտի համար մեծ վտանգ են ներկայացնում:


Մեծ Սեն Բեռնար լեռնանցքը հայտնի է Հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր, իսկ անվանումն ստացել է Միջին դարերում՝ այդ շրջանում վանք հիմնած Սուրբ Բեռնարի պատվին:


Մայիսի 26-ից բացվել է նաև Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին գտնվող Փոքր Սեն Բեռնար անցումը, որը տեղակայված է ծովի մակարդակից 2188 մետր բարձրության վրա, իսկ Մեծ Սեն Բեռնարը՝ 469 մետր: