Սերբիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 51 մարդ է մահացել

09:24 • 30.05.14

Սերբիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 51 մարդ է մահացել, հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Նրա խոսքով՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահացածներից 24-ը խեղդվել են, մեկը մահացել է սողանքների հետևանքով, իսկ 26 մարդ, գտնվելով հեղեղված վայրերում, «մահացել են բնական պատճառներով»։ Այդ թվում՝ սթրեսի հետևանքով առաջացած սրտի կաթվածից։ Եվս 4-ը համարվում են անհետ կորած։

 

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վարչապետը նշել է, որ Սերբիայի կառավարությունը ճգնաժամային իրավիճակում «արել է ամեն ինչ, արձագանքել է արագ և ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ մարդկային կյանքեր փրկելու համար»։