«Սևոլ» նավի որոնողական աշխատանքների ընթացքում մահացել է երկրորդ ջրասուզորդը

15:46 • 30.05.14

Հարավային Կորեայի ափերի մոտ «Սևոլ» նավի խորտակման վայրում որոնողական գործողությունների ժամանակ մահացել է ևս մեկ ջրասուզորդ, հայտնում է РИА Новости-ն։

 

Աշխատանքների ընթացքում ջրասուզորդը ջրում բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից։ Նրան ջրի մակերես դուրս բերելուց հետո ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

 

Առաջին ջրասուզորդը մահացել էր մայիսին՝ իջնելով 25 մ խորության վրա։ Ցամաքին գտնվող մարդիկ նրա հետ կապը կորցրել էին 5 րոպե անց։ Փրկարարները նրան դուրս էին բերել ջրից և տեղափոխել մոտակա հիվանդանոց, որտեղ մահացել էր։
 

«Սևոլ» նավը, որում գտնվել է 476 մարդ, հիմնականում՝ աշակերտներ, խորտակվել էր ապրիլի 16-ին։ Հաջողվել էր փրկել 172 մարդու։