Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել է օձ՝ փակ տարայում

14:00 • 30.05.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 31-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել է օձ, որը գտնվում է փակ տարայում. տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանք տարածք: