Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 20 զինծառայող. ՊՆ

12:57 • 30.05.14

Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության իրականացման ընթացքում մահացել է երկու տասնյակից ավելի ուկրաինացի զինծառայող, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:

 

«Ցավոք, կան կորուստներ… Զոհվել են երկու ուղղաթիռների անձնակազմի անդամները, կան կորուստներ դեսանտայինների շարքերում»,- ասել է նա:

 

Նախարարի խոսքով՝ մահացածներ կան նաև աերոմոբիլ զորքերի մարտիկների շարքերում: