Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվեց և անմիջապես հետաձգվեց 20 րոպեով

14:31 • 30.05.14

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վերսկսվեց դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությունը՝ հոկտեմբերի 20-ին Եղվարդի խճուղում տեղի ունեցած ավտովթարի գործով։ 

Այնուհանդերձ, դատական նիստի հենց սկզբից հաղորդվեց, որ գրություն է ստացվել ամբաստանյալի պաշտպան Նիկոլալ Բաղդասարյանից` նիստը 20 րոպե հետաձգելու խնդրանքով, մինչ նա կհասցնի ներկայանալ։