Սաուդյան Արաբիայում կանանց արգելել են աշխատել գիշերային ժամերին

10:02 • 30.05.14

Սաուդյան Արաբիայի աշխատանքի նախարարությունը կանանց արգելել է աշխատել գիշերը ժամը 23.00-ից հետո մինչև առավոտյան 9-ը:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նախարարությունն այդ որոշումը մեկնաբանում է կանանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ:


Նորամուծության նպատակն է թույլ չտալ կանանց դրսում գտնվել այն ժամանակ, երբ փողոցներում մարդիկ չկան:

 

Նախարարությունում նաև գործատուներին կոչ են արել ավելի ակտիվորեն ներգրավել կանանց հատկապես այն հաստատություններում, որտեղ ծառայություններ են մատուցվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Խոսքը միայն կանանց համար նախատեսված խանութների, գեղեցկության սրահների, սպորտային ակումբների մասին է: