Գերմանիայում բողոքի ակցիաներով են դիմավորել Յացենյուկին (տեսանյութ)

13:52 • 30.05.14

Գերմանական Ախեն քաղաքի բնակիչները սուլել են Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկին, ով Գերմանիայում է՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպոյին մրցանակ շնորհելու արարողությանը մասնակցելու նպատակով, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Գերմանական քաղաքի բնակիչները հավաքվել են շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել մրցանակի հանձնման արարողությունը: Նրանք պաստառներ են պարզել և կոչեր հնչեցրել՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ-ի ազդեցությունն Ուկրաինայում:

YouTube-ում տեղադրված տեսանյութում լսվում է, թե ինչպես են ցուցարարները բղավում «Յացենյուկ՝ ահաբեկիչ», «Ամոթ» և այլն:

 

Պարզված պաստառների վրա գրված է «Կիև, ձեռքերդ հեռո՛ւ Դոնբասից», «Կասեցրե՛ք ֆաշիզմն Ուկրաինայում», «Պարոն Յացենյուկը ֆաշիստների գործընկերն է »:


Յացենյուկը Գերմանիայում է երկօրյա այցով: