Թուրքիան ներկայացնող մարզիկի մուտքը Բաքու արգելել են՝ «հայկական ազգանվան» պատճառով
Եվրոպայի բազկամարտի առաջնությանը Թուրքիան ներկայացնելու նպատակով Ադրբեջան մեկնած դիարբեքիրցի Զաֆեր Նոյանին Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել՝«հայկական ազգանվան» պատճառով, տեղեկացնում է Haber 3 կայքը:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 18-25-ին՝ Բաքվում: 24-ամյա Զաֆեր Նոյանը, սակայն, դրան մասնակցելու հնարավորություն չի ունեցել: Հենց օդանավակայանում նրա մուտքը երկիր արգելել են և նստեցրել Ստամբուլ վերադարձող ինքնաթիռն ու հետ ուղարկել Թուրքիա:
Մարզիկը շատ է փորձել բացատրել, որ ինքը հայ չէ, սակայն ոչինչ չի օգնել:










