Սեյրան Օհանյանը պարգևատրել է մայիսի 28-ի դիվերսիան հետ մղած զինծառայողներին (լուսանկարներ)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է հոսպիտալ և հանդիպում է ունեցել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:
Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, և ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել էր առնվազն 2 զոհ և 1 վիրավոր, իսկ Պաշտպանության բանակը՝ մեկ կորուստ. հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել էր եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:














