«Air France»-ը գործազուրկների համար առավել նպաստավոր սակագներ է սահմանել

01:25 • 31.05.14

Գործազրկության աճի հետ կապված՝ ո՛չ միայն կառավարությունները, այլև՝ մասնավոր ընկերությունները ձգտում են տնտեսական կայունություն պահպանել:

Ինչպես հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին, «Air France» ավիաընկերությունը ևս փորձում է պահպանել ուղևորափոխադրումների ինտենսիվությունը՝ նոր սակագներ առաջարկելով:


Օրինակ՝ գործազուրկները Հարավային Պիրենեյան շրջանի ներսում ճանապարհորդելու ժամանակ կկարողանան օգտվել 30 % զեղչից:

Այսպիսով, ընկերությունը նախ՝ ճանապարհորդելու հնարավորություն է տալիս դժվարին ֆինանսական պայմաններում գտնվող մարդկանց և երկրորդ՝ պահպանում է սեփական մրցունակությունը ներքին շուկայում:


Առայժմ այդ նախաձեռնությունը սոցիալական փորձաշրջանի փուլում է, սակայն ընկերության ղեկավարությունը վստահ է, որ հաջողության կհասնեն և նախատեսում է շարունակել ընդլայնել առաջարկը: