Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

12:00 • 31.05.14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Պիեռ Անդրեին՝ ֆրանսիացի նոր համանախագահը, որն իր լիազորությունները կստանձնի առաջիկա ժամանակաշրջանում։


Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նրանց հետ է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման և դրա հեռանկարների վերաբերյալ։


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարածաշրջան էին այցելել նաև մայիսի 19-ին։ Նրանք եղել էին Հայաստանում, ԼՂՀ-ում և Բաքվում, սակայն Ալիևի հետ հանդիպել չէին կարողացել, քանի որ նա և արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գտնվում էին արտերկրում։