Աշխարհի օվկիանոսների ջրերը թթվային են դառնում

19:36 • 31.05.14

Ծովային կենսաբանները տեղեկացնում են, որ աշխարհի օվկիանոսների ջրերը ավելի թթվային են դառնում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով infuture.ru-ին:


Գիտնականների խոսքով` քանի որ մարդիկ շարունակում են օվկիանոսների ջրերն աղտոտել ցանկացած տեսակի աղբով, շուտով պաթոգեն միկրոօրգանիզմներից բացի ոչ մի կենդանի օրգանիզմ այդ ջրերում չի կարողանա գոյատևել:


Երբ գիտնականները խոսում են օքսիդիզացիայի` օվկիանոսների հնարավոր թթվայնության բարձրացման մասին, նրանք հեռավոր ապագայի մասին չեն խոսում, այլ՝ ներկայի: Նմանատիպ իրավիճակներ արդեն իսկ գրանցվել են, և հետևանքները բավական տխուր են եղել:


Taylor Shellfish Farms ցանցի մենեջերները, ովքեր մասնագիտացված են խեցեմորթների որսի մեջ, հաղորդում են, որ աշխարհի օվկիանոսների ջրերի թթվայնությունն այնքան է բարձրացել, որ ոչնչացնում է խեցեմորթներին, և որևէ բան փոխելու հույս այլևս չկա: