Լուծումը պետք է այնպես լինի, որ և՛ ջրային պաշարները, և՛ ձկնարտադրական տնտեսությունները չտուժեն. Արթուր Աթոյան

23:32 • 31.05.14

Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և բնապահպանության նախարարության մասնագետների հանդիպմանը, ասաց, թե իրենց աշխարհայացքները համընկնում են, և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պետական նշանակության խնդիրներին համատեղ լուծումներ գտնեն:

 


«Լուծումները պետք է լինեն բազմաշահավետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի խնդիրները նկատի ունենալով: Պետք է խնդիրների լուծումներն այնպիսին լինի, որ ոչ մի կողմը չտուժի՝ և՛ ջրային պաշարները չտուժեն, և՛ ձկնարտադրող տնտեսությունները չգնան քայքայման»,-ասաց Արթուր Աթոյանը:

 


Վերջինս ասաց նաև, թե որոշվել է համատեղ առաջացած խնդիրների լուծում առաջարկել. «Պետք է ջրի խնայողության ռեժիմի կիրառումը և կիսափակ ձկնային համակարգին անցնելը հնարավոր լինի ձկնարտադրական տնտեսությունների համար»,-ասաց Արթուր Աթոյանը: