Ջորջ Քլունին ամուսնությունից հետո կզբաղվի քաղաքականությամբ

17:35 • 31.05.14

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին բրիտանացի իրավաբան Ամալ Ալամուդինի հետ սեպտեմբերին կայանալիք ամուսնությունից հետո մտադիր է դերասանական կարիերան փոխարինել քաղաքականով։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Քլունին, ով հայտնի քաղաքական ակտիվիստ է, մտադիր է համալրել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության շարքերը, իսկ հետագայում՝ որևէ կարևոր պաշտոն զբաղեցնել։

53-ամյա Քլունին մեծ թվով ընկերներ ունի քաղաքական գործիչների շրջանում, որոնց մեջ է նաև նախագահ Բարաք Օբաման։

«Նա ցանկանում է մարդասիրական գործնեությամբ զբաղվել ու հույս ունի միանալ դեմոկրատներին 2016թ. կայանալիք ընտրաշավի ժամանակ»,-նշել է դերասանի ընկերներից մեկը։