Դամասկոսում երկու հայ է վիրավորվել

14:01 • 31.05.14

Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են։

 

Իսկ կենտրոնում բնակելի խաղաղ թաղամասերում ամեն օր միջադեպեր են գրանցվում՝ հրասանդերի արկերի պայթյունների տեսքով, որոնց պատճառով վիրավորներ և նյութական վնասներ են գրանցվում, տեղեկացնում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակիցը։

 

Այս ընթացքում հրասանդի արկի պայթյունի պատճառով վիրավորվել են դամասկահայ հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանները, որոնց վիճակն այժմ բժիշկները կայուն են գնահատում։