Փլվածք՝ Ձորափի փողոցում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 31-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում` «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» մոտակայքում, տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Ձորափի փողոցի տակով անցնող սելավատարի բետոնյա շերտը, ինչից փլուզվել է ճանապարհահատվածը (4 ք.մ): Վերոնշյալ ճանապարհատվածը դարձել է վտանգավոր երթևեկության համար. տարածքը սահմանազատվել է:










