Շվեդ նկարիչը պատրաստվում է «տուն» ուղարկել լուսին

00:51 • 31.05.14

Շվեդ նկարիչ Միքայել Գենբերգի գաղափարը՝ փոքր տան տեսքով առաջին արվեստի օբյեկտը լուսին ուղարկելը, շուտով կարող է իրականություն դառնալ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:

Գենբերգը նախատեսում է տիեզերք հատուկ կոնստրուկցիա ուղարկել, որը վայրէջք կատարելով երկրի արբանյակի մակերեսին՝ այն գեղեցիկ տան վերափոխի:

Հեղինակի կարծիքով՝ վերջինս Նիլ Արմսթրոնգի կողմից 1969 թվականին տեղակայված ամերիկյան դրոշի կողքին կկայանվի:

«Դա լուսնի վրա առաջին գեղարվեստական աշխատանքը կլինի: Ես գտնում եմ, որ լուսնային տունը ինքնատիպ փարոս կդառնա, որը կձգի մարդկային մտքերը»,-ասել է նկարիչը:

Նկարչի՝ նման գաղափարի իրագործումը ամենահամեստ հաշվարկներով՝ մոտ 15 մլն դոլար կարժենա: