Հարավկորեացի մոդելը վիրահատական դանակի տակ է պառկել Միրանդա Քերին նմանվելու համար (տեսանյութ)
Ամբողջ աշխարհում հարավկորեացիները հայտնի են պլաստիկ վիրահատությունների հանդեպ իրենց սիրով, և սկսնակ մոդել Հոն Յու Ռումն այս առումով բացառություն չի կազմում։
Ինչպես նշում է Oddity Central-ը, Ռումը, անտեսելով բոլոր ռիսկերն ու վտանգելով սեփական առողջությունը, համարձակվել է վիրահատական դանակի տակ պառկել՝ իր կուռքին՝ ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերին նմանվելու համար։
Աղբյուրը նկատում է, որ զարմանալի որևէ բան չկա, երբ երիտասարդ աղջիկներն ամեն կերպ փորձում են արտաքնապես նմանվել այս կամ այն աստղին, սակայն հանուն դրա պլաստիկ վիրահատության դիմելն արդեն ծայրահեղ քայլ է։










