Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանությունը ձերբակալել է 60 աղջիկ ուսանողների՝ տղաների հետ ավարտական երեկոյի մասնակցելու համար

16:52 • 31.05.14

Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ աղջիկ ուսանողների, ովքեր հակառակ սեռի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են ավարտական երեկոյի կապակցությամբ կազմակերպված խնջույքին։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հայտնի է, որ աղջիկներից զատ, ներկայում անազատության մեջ է գտնվում նաև 15 երիտասարդ։

Անհայտ աղբյուրը տեղեկացրել է, որ ըստ ամենայնի, ուսանողների նկատմամբ մեղմ կվերաբերվեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ խնջույքի ժամանակ չեն օգտագործվել ալկոհոլային խմիչքներ, որոնք արգելված են երկրում։