ՆԱՏՕ-ն ավելի մեծ հետաքրքրվածություն կցուցաբերի Արկտիկայի հանդեպ. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ում ապագայում ավելի շատ ուշադրություն կդարձնեն Արկտիկայում տիրող իրավիճակին: Նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ուրբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նիստում:
Գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ այդ որոշումը, մասնավորապես, կապված է վերջին կլիմայական փոփոխությունների հետ: Տաքացման շնորհիվ հնարավոր կլինի Արկտիկայով ակտիվորեն զարգացնել նավարկությունը, այնտեղ ավելի շատ օգտակար հանածոներ հայտնաբերելու հնարավորություն կընձեռվի: Իրադարձությունների նման զարգացումը, նրա խոսքով, կարող է ավելորդ անգամ սրել տարաձայնությունները Արկտիկայի երկրների միջև:
Այս տարածաշրջանին վերջերս առավել շատ ուշադրություն է դարձնում Մոսկվան: Մարտի վերջին ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ադմիրալ Վիկտոր Չիրկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն Արկտիկայի ռազմավարական միջուկային և ոչ միջուկային պարունակության խումբ կստեղծի:










