Այսօր Առանց ծխախոտի միջազգային օրն է
Առանց ծխախոտի միջազգային օրը (World No Tobacco Day) հռչակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1988-ին և նշվում է մայիսի 31-ին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
ԱՀԿ տվյալներով՝ ծխախոտի գլոբալ համաճարակը յուրաքանչյուր տարի հանգեցնում է մոտ 6 մլն մարդու մահվան, որոնցից ավելի քան 600.000-ը, չլինելով ծխող, մահանում են ծխախոտի ծխի երկրորդական ազդեցության պատճառով։
Բացի այդ, ոչ վարակային հիվանդություններից բոլոր մահացու դեպքերի 63%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ։
Օրվա առթիվ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հակածխախոտային ակցիաներ։ Հայաստանում նույնպես կանցկացվեն նման միջոցառումներ։ Մասնավորապես, Սիրահարների այգում կանցկացվի «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիր։










