Օբաման ու Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 4-ին. Սպիտակ տուն

09:25 • 31.05.14

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 4-ին, Վարշավայում, հայտնում է Взгляд-ը՝ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին հղումով։

 

«Կքննարկվի Ուկրաինայի բնակչությանը մեր աջակցության հարցը»,-լրագրողներին ասել է նա՝ ընդգծելով տնտեսական համագործակցությունն ու ֆինանսական աջակցությունը։

 

«Եվ, իհարկե, մենք աջակցում ենք լարվածության թոթափմանն ոււ երկխոսության վերականգնմանն ուղղված ջանքերին»,- հավելել է նա։

 

Ի դեպ, հաղորդվում է, որ հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով Նորմանդիա են այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև՝ Պյոտր Պորոշենկոն։