ՄԱԿ-ը Հալեպ է հասցրել 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք

09:29 • 31.05.14

ՄԱԿ-ը Հալեպի՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող թաղամասեր է հասցրել 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք, ինչպես նաև՝ դեղորայք և տնտեսական ապրանքներ, այդ մասին ուրբաթ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

«15 բեռնատարներից բաղկացած շարասյունը 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք է հասցրել ընդդիմության կողմից հսկվող Հալեպի արևմտյան շրջանների Կարմիր մահիկի սիրիական համայնքի պահեստներ։ Շարասյունը մատակարարել է նաև դեղորայք՝ 15.000 մարդու համար, և տնտեսական ապրանքներ՝ 10.000 մարդու համար»,- հայտնել է Դյուժարիկը։

 

Համաձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ներկայացրած զեկույցի՝ Սիրիայի տարածքում անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի մոտ 9.3 մլն մարդ։ Նրանցից 3.5 մլն-ն ապրում է այնպիսի շրջաններում, որոնց հասանելիությունը բարդ է կամ անհնար՝ մարտերի պատճառով։