Սիսիայում շունն արգելափակվել է կոմբայնի մեջ

10:05 • 01.06.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գայի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում շունը արգելափակվել է կոմբայնի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անվտանգ տարածք: