Բանգկոկում հազարից ավելի զինվորներ դուրս են բերվել՝ հանրահավաքներ թույլ չտալու համար

14:56 • 01.06.14

Թաիլանդի ռազմական իշխանությունները հազարից ավելի ոստիկան և զինվորական են բերել Բանգկոկի կենտրոն՝ հանրահավաքներ թույլ չտալու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Աղբյուրը նշում է, որ ցույցերն ուղղված են ռազմական հեղաշրջման դեմ: Նաև նշվում է, որ քաղաքում փակ են որոշ առևտրի կենտրոններ և երկաթուղային կայարաններ:


Միևնույն ժամանակ մայրաքաղաքում անցկացվում են ոչ մեծ հանրահավաքներ, որոնք զինվորականները միանգամից ցրում են:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Թաիլանդի բանակի ղեկավարությունը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր ռազմական հեղաշրջման մասին: