Բրիտանացի հումորիստը փորձել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հետ մեկնել ԱԱ 2014-ին
Բրիտանացի հումորիստ Սայմոն Բրոդկինը, ով ավելի շատ հայտնի է Լի Նելսոն անունով, ձերբակալվել է Լոնդոնի օդանավակայանում, երբ փորձել է Բրազիլիայի Աշխարհի առաջնությանը մեկնող Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ինքնաթիռ բարձրանալ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ The Daily Mirror-ին հղումով, Նելսոնին ձերբակալել են ինքնաթիռի մոտ, որով հավաքականը պետք է թռչեր Մայամի:
Նրան ինչ-որ կերպ հաջողվել է մտնել տերմինալ, որով անցնելիս է եղել հավաքականի խաղացողները և միանալ նրանց: Նրա հագին եղել է նույն համազգեստը, ինչպիսին անգլիացի ֆուտբոլիստներինը:
Հումորսիտն առաջին անգամ չէ բռնվում նման փորձերի ժամանակ: 2013-ի մայիսին վերջինս հաջողացրել է հայտնվել «Մանչեսթր Սիթի» թիմի մարզումների հրապարակում և մարզվել նրանց հետ միասին:










