Պարզվել է Դեբեդ գետում հայտնաբերված դիի ինքնությունը. ԱԻՆ (թարմացված)
02.06.2014
10.09
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մայիսի 15-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Դեբեդ գետն ընկած 1989 թ. ծնված Ա. Թ.-ի դին: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածները՝ 1989 թ. ծնված Ա. Թ.-ն և 1983 թ. ծնված Ա. Բ.-ն, հայտնվել էին գետում:
Դեբեդ գետի երկայնքով սկսվել էին գետում հայտնված ուղևորների՝ 1989 թ. ծնված Ա. Թ.-ի և 1983 թ. ծնված Ա. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները: Հրշեջ-փրկարարները Սանահինի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ գետում, հայտնաբերել էին Ա. Բ.-ի դին:
01.06.2014
20.23
Արտակարգ իրավիճակներում այսօր՝ ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Շնող-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:










